ԱՄՆ-ում վեգան զույգն իր չորս երեխաներին տարիներ շարունակ կերակրել է միրգ-բանջարեղենով՝ մահվան հասցնելով 18 ամսական որդուն

17:56   16 Նոյեմբեր 2019    402

Ֆլորիդայում բնակվող վեգան զույգն իր չորս երեխաներին տարիներ շարունակ կերակրել է միրգ-բանջարեղենով՝ մահվան հասցնելով 18 ամսական որդուն, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 35-ամյա Շեյլա Օլիրը և 30-ամյա Ռայան Օլիրն անցյալ շաբաթ ձերբակալվել են չկանխամտածված սպանության մեղադրանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մահացած երեխան, ինչպես հաղորդում է աղբյուրը, կշռել է ընդամենը 8 կիլոգրամ, որը յոթ ամսական երեխայի քաշ է համարվում: Ավելի ուշ դիահերձման արդյունքում բացահայտվել է, որ երեխան մահացել է սովից, ջրազրկումից և լյարդի այտուցվածությունից:

Հաղորդվում է, որ ծանր հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող քննիչները ժամանել են զույգի բնակարան և հայտնաբերել նրանց մյուս 2 երեխաներին, որոնք իրենց տարիքի համար չափազանց հյուծված տեսք ու գունատ մաշկ են ունեցել:

Զույգի մյուս՝ 11-ամյա աղջիկը, համեմատաբար ավելի առողջ տեսք է ունեցել: Աղբյուրը հաղորդում է, որ երեխաները տեղափոխվել են երեխաների խնամակալությամբ զբաղվող հատուկ կենտրոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները