Պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

14:37   16 Նոյեմբեր 2019    427

Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ:

Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից:

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել Աբդուլ Մահդի կառավարության հրաժարականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները