Անգլիայի Բոլթոնի համալսարանի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել, տարհանվել են հարյուրավոր ուսանողներ
18:12
16 Նոյեմբեր 2019
609
Անցած գիշեր Անգլիայի Բոլթոնի համալսարանի շքեղ ուսանողական հանրակացարանի շենքում հրդեհ է բռնկվել և արագորեն պատել շենքի արտաքին հատվածը:
Հրշեջները վերամբարձիչով փորձել են հանգցնել կրակը: Ինչպես ականատեսներն են վկայում, կրակը կարծես սողալով բարձրանում էր շենքի արտաքին մասով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը զոհերի կամ տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաստատել:
Մի շարք ականատեսներ սոցցանցերի իրենց էջերում հրդեհից տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել` կիսվելով տեսածի մասին մեկնաբանություններով ու տպավորություններով: