«Դեղին բաճկոնների» զանգվածային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին մեքենայի վառելիքի գները չբարձրացնելու պահանջով, որոնց հետագայում գումարվել էին այլ պահանջներ ևս, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Շաբաթօրյա ավանդական ցույցերը հաճախ ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով:
Ցուցարարների ծրագրի համաձայն՝ ցույցերի մեկնարկի՝ մեկ տարին լրանալու օրերին պետք է մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեն, որոնցից ոչ բոլորն են համաձայնեցված իշխանությունների հետ:
Այս առիթով Փարիզի հասարակական տրանսպորտի ընկերության տարածած հայտարարություններում ասվում է, որ քաղաքի կենտրոնական շրջաններում հասարակական տրանսպորտի որոշ կայարաններ չեն աշխատելու:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ