ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Թրամփի փաստաբանի նկատմամբ

18:53   16 Նոյեմբեր 2019    316

ԱՄՆ նահանգային դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի նկատմամբ:

Պարբերականի տեղեկություններով` դատախազները ուսումնասիրում են Ջուլիանիի կողմից հնարավոր խախտումներն ու նրա՝ որպես արտասահմանյան լրտես լինելու մասին գրանցման բացակայության հիմնավորումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քննիչները ուսումնասիրում են, թե արդյոք Ջուլիանին ինչ-որ շահույթ է ստացել Ուկրաինայում գազային բիզնեսից, որի մեջ իրենց մասնակցությունն ունեին փաստաբանի հաճախորդները:

Ջուլիանին կարևոր դեմք է համարվում Թրամփի իմպիչմենտի մասին հետաքննության մեջ:

Օրենսդիրներն ուսումնասիրում են նաև, թե ինչ դեր է խաղացել Ջուլիանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու գործում, որպեսզի Զելենսկին ուսումնասիրի Թրամփի մրցակիցների գործունեությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները