Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ․ ԶԼՄ-ներ

09:39   17 Նոյեմբեր 2019    311

Առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 27-ը վիրավորվել են սիրիական Էլ-Բաբ քաղաքում, որը գտնվում է հանրապետության հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ օրը հաղորդել է Anadolu-ն:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր 10 զոհված և 15 վիրավորների մասին: Նրա խոսքով՝ պայթուցիկներով լցված մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կայարանում: Նախարարությունը պնդում է, որ այն բեմադրվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների կողմից:

Գործակալության տվյալներով՝ Էլ-Բաբը 2016 թվականին «ընդհանուր առմամբ մաքրվել է ՔԱԿ-ի ահաբեկիչներից» ՝ «Եփրատի վահան» թուրքական գործողության արդյունքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները