Սանկտ Պետերբուրգում տեսագրվել է օդանավի անկումը գյուղական բնակավայրում

09:56   17 Նոյեմբեր 2019    275

Սանկտ Պետերբուրգում տեսահսկման խցիկները ֆիքսել են թեթև շարժիչային մասնավոր ինքնաթիռի վթարային վայրեջքի պահը Վսեվոլոժսկի շրջանում:

Ինչպես ներկայացնում է Hayatsk.info-ն, վթարային վայրէջքի կադրերը հրապարակվել են մի շարք կայքերում և սոցցանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը մեծ արագությամբ անկում գրանցում, այնուհետև բախվում գյուղական բնակավայրի տներից մեկի ցանկապատին:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:30-ին: Դեպքի վայր են մեկնել փրկարարները: Որոշ տվյալներով՝ օդանավը ղեկավարել է Սերգեյ Լոպատինը: Նշվում է, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Կոշտ վայրէջքի պատճառ կարող էր դառնալ խափանված շարժիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍանկտՊետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները