Սպիտակ տան մամլո քարտուղարը կոչ է անում չմտածել Թրամփի առողջության մասին

10:29   17 Նոյեմբեր 2019    281

Շաբաթ օրը Սպիտակ տան մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշամը կոչ էր անում զերծ մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջության վերաբերյալ շահարկումներից, տեղեկացնում է Hyatsk.info-ն:

«Շահարկումները, որոնք իմ տրամադրած լրիվ և անկեղծ տեղեկատվության բոլոր սահմաններն անցնում են, անպատասխանատու և վտանգավոր են երկրի համար: Կարծում ենք հանրությունը և որոշ լրագրողներ գերադասում են շահարկել և ուռճացնել լուրերը … Նա [Թրամփը] փորձաքննությունից հետո ժամանակ է անցկացրել բուժանձնակազմի և մի զինվորի ընտանիքի հետ», – գրել է նա Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ Գրիշամը հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդը «շատ ծանրաբեռնված 2020-ի պատճառով» որոշել է օգտվել «Վաշինգտոնի ազատ հանգստյան օրերից՝ պլանավորված տարեկան բուժհետազոտությունն անցնելու համար»: Դա անելու համար նա գնացել է Մերիլենդի Վալտեր Ռիդ հիվանդանոց: Թրամփի՝ բժշկական հաստատություն մեկնելուց հետո Գրիշամը նշել է, որ նախագահը շատ առույգ է և չի բողոքում առողջությունից:

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը երկու անգամ անցել է տարեկան բուժզննում ՝ 2018 և 2019 թվականներին: Ձմռան սկզբին նա երկու անգամ այցելել է Վալտեր Ռիդ հիվանդանոց: Նախորդ այցից հետո՝ այս տարվա փետրվարին, բժիշկներն ասացին, որ նա «շատ լավ» առողջություն ունի։

Բուժզննումները ԱՄՆ առաջնորդների համար դարձել են սովորական պրակտիկա՝ սկսած 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնից (նախագահել է 1969-1974թթ.): Զննումների ընթացքում ստուգում են տեսողությունը, լսողությունը, քիթ-կոկորդ համակարգը, վահանաձև գեղձը, թոքերը, սիրտը, մաշկը, մարսողական համակարգը, մկանները, ոսկրերը, նաև ուղեղի գործունեությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները