Թեհրանում ձյան պատճառով դպրոցներ են փակվել

10:40   17 Նոյեմբեր 2019    279

Իրանի Թեհրան նահանգի բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները կիրակի (որն աշխատանքային օր է Թեհրանում) փակվել են շաբաթ օրը տեղացած ձյան պատճառով, գրում է Hayatsk.info-ն` հղում անելով ISNA գործակալությանը։

Գործակալությունը հայտնում է, որ համաձայն եղանակի տեսության՝ հանգստյան օրերին Թեհրանում ձյուն, անձրև և ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը 1-5 աստիճան է լինելու։

Նշվում է, որ տարածաշրջանում ջերմաստիճանի անկում է սպասվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները