Ուկրաինայում պայքարում են պլաստիկե տարաների դեմ

11:15   17 Նոյեմբեր 2019    268

ԵՄ մի շարք երկրներում որոշել են նվազեցնել պլաստիկի օգտագործումը` ի նպաստ բնության, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ որոշմանը հետևելու է նաև Ուկրաինան: Նոյեմբերի 12-ին Գերագույն Ռադան քվեարկել է «Քաղաքացիական շրջանառության մեջ պլաստիկե փաթեթների օգտագործոմը նվազեցնելու մասին» օրենսդրական նախաձեռնության օգտին: Այն վերաբերելու է ամենաօգտագործվող պլաստիկե տարաներին: Դա նշանակում է, որ զգալի նվազելու է դրա օգտագործումը:

Այն առայժմ օրենսդրական նախաձեռնություն է, և կարիք կա լրամշակելու: Դեռ չի դրվել լիագումար նիստի քննարկմանը: Միայն դրանից հետո կարող է օրենքի ուժ ստանալ ուկրաինացիների համար: Ամեն դեպքում. բնապահպանները դա գնահատում են որպես զգալի առաջընթաց՝ բնության պահպանության հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները