Գերմանիայում 2021 թվականից վերջ կտան «համերաշխության հարկ» հավաքելուն

11:26   17 Նոյեմբեր 2019    289

2021 թվականի սկզբից Գերմանիայի բնակչության մեծագույն մասը կազատվի «համերաշխության հարկի» վճարումներից, որոնք այնտեղ գանձվում էին գրեթե 30 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բնակչության միայն 3,5 տոկոսը՝ բարձր եկամուտ ունեցող մասը կշարունակի վճարել այդ հարկը, ևս 6,5 տոկոսը՝ մասնակի։

Այս հարկը Գերմանիայում սահմանվել էր երկու Գերմանիաների միավորումից հետո։ Մարդկանց հարկերից հատկացումներ էին արվում Ֆեդերատիվ (Արևմտյան) Գերմանիայի կողմից նոր միացած Դեմոկրատական (Արևելյան) Գերմանիայի տնտեսական մակարդակը բարձրացնելու համար։

2018 թվականի արդյունքներով՝ այդ հարկի միջոցով հավաքվել է 18,9 միլիարդ եվրո, իսկ հարկատուների քանակի կրճատումից հետո այդ թիվը կնվազի մինչև 10,9 միլիարդով։

Գերմանիայի իշխանությունները որոշել են այս քայլին գնալ այն բանից հետո, երբ եզրակացրել են, որ նախկին արևելյան երկրամասերն արդեն բավարար չափով մոտեցել են արևմտյան երկրամասերի մակարդակին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները