Ռադայի նախկին պատգամավորը հետախուզվում է

11:35   17 Նոյեմբեր 2019    259

Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն «Վերխովնա Ռադա»-ի նախկին պատգամավոր Դմիտրի Սվյատաշի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Նա կասկածվում է «ՈւկրՍիբԲանկ»-ում ավելի քան 45 միլիոն դոլար արժողությամբ խարդախության, նաև սխալ հայտարարագրման մեջ:

Այդ մասին հայտնում է Hayatsk.info-ն ՝ հղում անելով ՆԳՆ-ին:

Պարզվում է՝ հոկտեմբերին Կիևի դատախազությունը տեղեկացրեց Սվյատաշին, որ կասկածվում է հանցագործության մեջ:

Ըստ իրավապահ մարմինների, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սվյատաշը 2008 թվականից մինչև 2018 թվականը, որպես կազմակերպիչ հանդես գալով, AIS ընկերությունների խմբի պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնության գալով՝ յուրացրել է «ՈւկրՍիբբանկ» ՓԲԸ-ից վարկային պայմանագրերի հիման վրա ստացված գումարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները