Շրի Լանկայի նախագահական ընտրություններում հաղթում է պաշտպանության նախկին նախարարը

11:49   17 Նոյեմբեր 2019    257

Շրի Լանկայի նախկին պաշտպանության նախարար Գոտաբայա Ռաջապակսան հաղթում է երկրի նախագահական ընտրություններում՝ ձայների 50,4 տոկոսով, գրում է Hayatsk.info-ն՝ մեջբերելով Շրի Լանկայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տեղեկությունները։

Ռաջապակսայի գլխավոր մրցակիցը հանրապետության նախկին նախագահի որդին՝ Սաջիթ Պրեմադասան է եղել, ում օգտին քվեարկել է ընտրողների 43,6 տոկոսը։ Ավելի վաղ Ռաջապակսայի նախընտրական շտաբում հայտարարել են իրենց թեկնածուի հաղթանակի մասին։

Շրի Լանկայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը։ Ընտրությունների վերջնական արդյունքը հայտնի կդառնա կիրակի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՇրիԼանկա  


Վերնագիրի այլ պիտակները