Որտե՞ղ է բնակվում Եվրոպայի ամենահայտնի կանանցից մեկը՝ Անգելա Մերկելը

12:00   17 Նոյեմբեր 2019    276

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր աշխատավարձ է ստանում, ու չնայած դրան՝ նախընտրում է ապրել համեստ կյանքով:

Մերկելը չունի պալատ կամ շքեղ առանձնատուն, որը կարող էր ունենալ պահակախումբ ու մեծ պարիսպ:

Մերկելն ապրում է սովորական բնակարանում, որը Բեռլինի կենտրոնում է՝ Am Kupfergraben 6 հասցեում: Բնակարանը պատկանում է հենց Մերկելին, պետության տրամադրածը չէ: Բնակարանի ընդհանուր մակերեսը 200 քմ է: Մերկելի բնակարանը 4-րդ հարկում է, ներկված դեղին գույնով: Հարևանությամբ կան ռեստորաններ, սուպերմարկետ, հուշանվերների սրահ:

Մերկելը սիրում է գնալ մթերք գնելու և հաճախ է հայտնվում տեսախցիկների օբյեկտիվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱնգելաՄերկել  


Վերնագիրի այլ պիտակները