Պետդեպարտամենտը դատապարտում է ինտերնետն անջատելու Իրանի փորձերը

12:13   17 Նոյեմբեր 2019    508

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է երկրում ինտերնետն անջատելու Իրանի փորձերը:

«ԱՄՆ-ն աջակցում է Իրանի երկայնամիտ ժողովրդի բողոքներին ընդդեմ կոռումպացված ռեժիմի վերջին անարդարությունների», – գրել է Օրթագուսը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ ամերիկյան կողմը դատապարտում է ինտերնետն անջատելու փորձերը:

Հունիսի 17-ին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանը հայտնաբերել է ԿՀՎ լրտեսական կիբեռցանցը և ոչնչացրել է այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները