ԱՄՆ-ն Կուբայի ներքին գործերի նախարարի դեմ պատժամիջոցներ է սահմանել

12:57   17 Նոյեմբեր 2019    518

ԱՄՆ-ն Կուբայի ներքին գործերի նախարար Խուլիո Գանդարիլյայի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ Վենեսուելայում մարդու իրավունքների խախտման համար, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ցանկում հայտնվել են նաև նախարարի երեխաները։ Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ Կուբայի Ներքին գործերի նախարարությունը պատասխանատու է՝ Կուբայի հազարավոր քաղաքացիների ձերբակալման և ազատազրկման համար։

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ ընդլայնել է Կուբայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը։ Ցանկում հայտնվել են նաև կուբայական 5 հյուրանոցներ, որոնք, ամերիկյան իշխանությունների կարծիքով, պատկանում են կուբայական զինված ուժերին։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունների բարելավման քաղաքականությունից հրաժարվելու որոշման մասին։ Երկու երկրների հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվել էր Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակահատվածում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները