Հոնկոնգում ցուցարարներն աղեղներով կրակել են ոստիկանների վրա

13:21   17 Նոյեմբեր 2019    282

Հոնկոնգում ցուցարարները կրկին բախվել են ոստիկանության հետ և աղեղներով կրակել են իրավապահների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Տեղի ոստիկանության տվյալներով ՝ ակցիայի մասնակիցների՝ աղեղներով կրակելու հետևանքով սպաներից մեկը ոտքից վիրավորվել է: Բացի այդ, ակտիվիստները բենզինով շշեր են նետել ոստիկանների վրա:

Ի պատասխան այս գործողությունների՝ Հոնկոնգի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ջրային թնդանոթ:

Նշվում է, որ կիրակի՝ նոյեմբերի 17-ին, հակակառավարական բողոքի ցույցերը են տեղի ունեցել ճարտարագիտական համալսարանի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները