Մոսկվայի հյուրանոցներից մեկում գործարարից 100,000 դոլար են գողացել

13:37   17 Նոյեմբեր 2019    312

Մոսկվայում՝ հյուրանոցի համարում, գործարարին ալկոհոլ խմելիս ընկերակցել են պատահական ծանոթները, այնուհետև հափշտակել նրա հեռախոսը և 100 հազար ԱՄՆ դոլարի չափ գումարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ ոստիկանության տվյալների՝ առևտրային ընկերության ղեկավարը շաբաթ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտարարելով, որ գիշերը նրան հյուրանոցի համարում թալանել են։

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները պարզել են, որ հյուրանոցի համարներից մեկում չարագործները միասին ալկոհոլ օգտագործելուց հետո հարվածներ են հասցրել տղամարդուն և գոտիով կապելով վերջինիս՝ հափշտակել են նրա հեռախոսը և 100 հազար ԱՄՆ դոլարը։

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ․ կատարվում է քննություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները