Ամերիկյան անօդաչու թռչող սարքը հետախուզություն է անցկացրել Սիրիայի ռուսական հենակետերում

14:46   17 Նոյեմբեր 2019    341

Ամերիկյան ռազմավարական հետախույզ RQ-4A Global Hawk անօդաչու թռչող սարքը նկատվել է սիրիական ափերի մոտ, որտեղ գտնվում են ռուսական հենակետերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին է վկայում PlaneRadar պորտալի տեղեկատվությունը, որն իրական ժամանակում փոխանցում է աշխարհում տիրող իրավիճակը գլոբալ օդային տարածությունում:

Ամերիկյան անօդաչու թռչող սարքը բաց է թողնվել իտալական Սիգոնելլա ավիաբազայից: Սարքի միջոցով տարածքը հետախուզվել է ավելի քան 10 ժամ:

ՆԱՏՕ-ի երկրների օդանավերը հաճախակի են հետաքրքրվում նաև հենց ռուսական սահմաններով և հատկապես նկատվում են Ղրիմի և Բալթիկայի ափերին մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները