Լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացուն հետևել են ավելի քան 10 տարի

15:35   17 Նոյեմբեր 2019    360

ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Բրիտանիայի և Կանադայի քաղաքացի Պոլ Ուիլանին, որը մեղադրվում էր Ռուսաստանում լրտեսության մեջ, ռուսական հատուկ ծառայությունը հետևել է ավելի քան 10 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոմերսանտի տվյալներով լրտեսով Դաշնային անվտանգության ծառայությունը հետաքրքրվել է դեռևս 2007 թվականին, երբ նա եկել է Մոսկվա:

Այցից հետո նա փորձել է կապեր հաստատել հատուկ ծառայության նախկին և ներկա աշխատակիցների հետ: Նրանցից մեկին ամերիկացին փորձել է դեպի իրեն տրամադրել ԱՄՆ-ում ապրող Ազգային անվտանգության նախկին գեներալ-մայոր Օլեգ Կալուգինի «Ցտեսություն, Լյուբյանկա» գրքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները