«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը ճնշումների ներքո ընդունել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բանաձևը։ Մենք առանց վարանելու նշված բանաձևը թշնամի ուժերի կողմից քաղաքական ճնշման միջոց ենք դիտարկում, որի նպատակը մեր պետական կարգը բռնի կերպով և ամբողջությամբ տապալելն է․ մենք դատապարտում ենք այդ բանաձևի ընդունումը»,- հայտարարել է ԿԺԴՀ-ի արտգործնախարարությունը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՄԱԿ-ը ԱՄՆ-ի խամաճիկն է և գործում է նրա ցուցումներով, ինչը հերթական անգամ ապացուցվեց բանաձևի ընդունման փաստով։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Փհենյան
ԿԺԴՀ