Հայաստանի «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

18:01   17 Նոյեմբեր 2019    403

Հայաստանի արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, Հայաստանի քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, Հայաստանի ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները