Իրանը բողոքում է գազի գնի բարձրացման դեմ - VIDEO

18:14   17 Նոյեմբեր 2019    406

Իրանի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ գազի գնի բարձրացման, հայտնում է РИА Новости- ն:

Սիրջանում անցկացվող հանրահավաքի ընթացքում ցուցարարները փորձել են հրկիզել նավթի պահեստարանը, սակայն նրանց կասեցրել են իրավապահ մարմինները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ Սիրջանում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում մեկ մարդ է սպանվել, պատճառն անհայտ է: Ըստ տեղական իշխանությունների, դատաբժշկական փորձագետները ուսումնասիրում են այս հարցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները որոշել են մեկ լիտրի գինը բարձրացնել մինչև 214.8 դրամ՝ արտոնյալ վառելիքի քվոտայի շրջանակներում, իսկ քվոտայից դուրս մեկ լիտրի համար՝ 409.5 դրամ: Նախկինում Իրանում մեկ լիտր բենզինի գինը 143.01 դրամ էր:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները