Լուկաշենկոն որոշել է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

18:22   17 Նոյեմբեր 2019    313

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, գրում է lenta.ru-ն։

Լուկաշենկոն նշել է, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պատրաստվում է նախագահի պաշտոնը լքել միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020 թվականի ամռանը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում փոխել երկրի սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները