Հոնկոնգում շարունակվում են բախումները. ցուցարարները ոստիկանի են նետահարել

19:08   17 Նոյեմբեր 2019    295

Հոնկոնգում ոստիկանության սպային նետահարել են կիրակի տեղի ունեցող հակակառավարական ցույցերի ժամանակ: Ինչպես փոխանցում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել համալսարանական մասնաշենքի մոտ:

Հոնկոնգում իրավիճակը կրկին լարված է բողոքի ցույցերի մեկնարկից ամիսներ անց: Հարյուրավոր ցուցարարներ աղյուսներով, ինքնաշեն պայթուցիկներով դուրս են եկել փողոցներ, բախումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրավապահ մարմինները ցուցարարների հարձակումներին պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ: Անկարգությունները չեն դադարում մի քանի օր շարունակ: Փողոց դուրս եկած մարդիկ նետ ու աղեղ են օգտագործում ոստիկանների դեմ, ինչի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչը վիրավորվել է ոտքից:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում մի քանի ամիս շարունակ։ Բողոքի ցույցերի պատճառ է դարձել քաղաքի իշխանությունների՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ սահմանելու որոշումը։ Փոփոխությունները թույլատրում են հանցագործության մեջ կասկածվողներին Հոնկոնգից արտահանձնել այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային հատված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները