Airbus-ը որոշեց ինքնաթիռ ստեղծել առանց վնասակար արտանետումների

19:49   17 Նոյեմբեր 2019    353

Ֆրանսիական Airbus ընկերությունը նախատեսում է ստեղծել շրջակա միջավայրը չաղտոտող ինքնաթիռ:

Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Սանդրա Շայֆերին հղումով: Նրա խոսքով՝ 100 ուղևորի համար նախատեսված ածխածնի զրոյական արտանետումներով ինքնաթիռները, որոնք տարածաշրջանային թռիչքներ կիրականացնեն, կարող են հայտնվել 2030-ականներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, ավիաընկերության խոսնակն ասաց, որ հեռահար ինքնաթիռներում, օրինակ՝ Airbus A350 ինքնաթիռում, նախատեսում են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք նաև կօգնեն նվազեցնել վնասակար արտանետումները: Ավելի վաղ Եվրամիության մի շարք երկրների իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա տարիներին էկոլոգիական հարկ են մտցնելու ավիափոխադրողների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Airbus   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները