Ձյան տեղումների պատճառով Թեհրանում փակվել են դպրոցները

20:00   17 Նոյեմբեր 2019    300

Իրանում Թեհրանի բոլոր հիմնական և միջնակարգ դպրոցները կփակվեն կիրակի՝ Իրանում աշխատանքային համարվող օրը ձնաբքի պատճառով, որը շաբաթ օրվանից մոլեգնում է երկրում, հայտնում է ISNA-ն ՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Մոհսենի Բանդպեյին, հայտնում է РИА Новости-ն:

«Վաղը (կիրակի) օդերևութաբանական ծառայության կանխատեսման պատճառով Թեհրանի ամբողջ տարածքում կփակվեն առավոտյան և ցերեկային հերթափոխով հիմնական ու միջնակարգ դպրոցները», – ասաց նահանգապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալությունը հայտնում է, որ ըստ եղանակի կանխատեսումների, հանգստյան օրերին Թեհրանում սպասվում է ձյուն, տեղատարափ անձրև և քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը կլինի 1-5˚C: Նշվում է, որ տարածաշրջանում ջերմաստիճանի անկում է սպասվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները