Ռեկորդ․ «Ջոկերը» ֆիլմը համաշխարհային վարձույթում 1 մլրդ դոլար է հավաքել

20:12   17 Նոյեմբեր 2019    272

«Ջոկեր» մռայլ կինոնկարը, որը պատմում է կոմիքսներից վառ չարագործի պատմության մասին, հաղթահարել է 1 մլրդ դոլարի նշաձողը, հայտնում է Forbes-ը:

Ավելի վաղ հրատարակությունը ենթադրում էր, որ կինոնկարը կդառնա պատմության մեջ կոմիքսների գծով ամենաեկամտաբեր ֆիլմը, եթե հավաքի 957 մլն դոլար, բայց «Ջոկերը» գերակատարել է պլանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինոնկարի ստեղծողները հայտարարել են, որ ակնկալում են 1 մլրդ դոլար գումար վաստակել եւ նրանց ակնկալիքներն արդարացել են: «Ջոկերը» դարձել է մեծահասակների վարկանիշով առաջին ֆիլմը, որն անցել է այդ սահմանը եւ երրորդ ֆիլմը, որը վերջին տարվա ընթացքում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար։

Մինչ այդ դա արել են «Ակվամենը» (1,048 մլրդ դոլար) եւ «Սարդ-մարդը․ տանից հեռու»-ն (1,031 մլրդ դոլար): 2014 թվականից «Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան»-ից հետո ոչ մի ֆիլմ, որը ստեղծել են ոչ Disney-ը կամ Universal-ը, վարձույթում ավելի քան 1 մլրդ դոլար չի հավաքել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոկեր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները