Բժիշկներին հաջողվել է փրկել Սերբիայի նախագահի կյանքը

21:34   17 Նոյեմբեր 2019    311

Բելգրադում բժիշկները փրկել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը: Նախարարը հայտնել է, որ Վուչիչի մոտ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ կան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուրբաթ երեկոյան նրա առողջական վիճակի լուրջ վատթարացում է գրանցվել, ինչից հետո նախագահը որոշել է դիմել բժիշկների օգնությանը: Ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկները, ուր տեղափոխել էին Վուչիչին, հայտնել են, որ նախագահի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Նախարարի խոսքով՝ բժիշկներն անհապաղ նախաձեռնել են անհրաժեշտ միջոցառումները, իսկ նախագահի օրգանիզմը լավ է արձագանքել բուժմանը: Բժիշկները վերջինիս խորհուրդ են տվել առաջիկայում նվազեցնել իր առօրյա ծանրաբեռնվածությունը՝ ամբողջովին վերականգնվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները