Պորտուգալիայի հավաքականն ապահովեց տեղը «Եվրո-2020»-ում

21:51   17 Նոյեմբեր 2019    553

Պորտուգալիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին ու ապահովեց տեղը եզրափակիչ փուլում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Խմբի մյուս խաղում Սերբիան ոչ-ոքի` 2-2 հաշվով ավարտեց հանդիպումն Ուկրաինայի հավաքականի հետ։ Պորտուգալիայից բացի խմբից ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր ավելի վաղ նվաճել էր նաև Անդրեյ Շևչենկոյի թիմը։

Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլերը հեղինակել է Բրունո Ֆերնանդեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Վերջինիս համար սա 99-րդ գնդակն էր հավաքականում։ Մինչ պատմական ռեկորդը 10 գոլ է մնացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները