Թրամփը բուժզննում է անցել

22:03   17 Նոյեմբեր 2019    394

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ավելի քան 2 ժամ է անցկացրել Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմական բուժկենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահի այցը մտնում է նրա ամենամյա զննումների ցուցակում:

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ 73-ամյա նախագահին «շատ լարված 2020 թվական» է սպասվում, եւ նա ցանկացել է օգտվել ազատ հանգստյան օրից եւ բուժզննում անցնել:

Գրիշեմը չի հայտնել, թե կոնկրետ ինչ զննում է անցել նախագահը՝ նշելով միայն, որ պետության ղեկավարն իրեն լավ է զգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները