ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է «դուրս գալ հսկողությունից»

22:14   17 Նոյեմբեր 2019    317

Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է, որ Բոլիվիայում բռնությունը կարող է «դուրս գալ հսկողությունից»։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, ՄԱԿ-ի անհանգստությունը կապված է երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհերի թվի աճի հետ:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը զգուշացրել է, որ բռնության սրացումը կարող է ժողովրդավարական գործընթացի բռնազավթման հանգեցնել:

«Ինձ մտահոգում է այն, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է հսկողությունից դուրս գալ, եթե իշխանությունները չզբաղվեն մարդու իրավունքների հարգման հարցով»,- ասել է Բաչելեթը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեքսիկայի իշխանությունները Էվո Մորալեսին քաղաքական ապաստան են տրամադրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները