Տղամարդը կրակել է երեխաների և կնոջ վրա, ապա ինքնասպան եղել

22:27   17 Նոյեմբեր 2019    409

Fox News-ը հայտնում է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տղամարդը իր առանձնատանը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, իսկ հետո ինքնասպան եղել։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ վերոնշյալ առանձնատանը շաբաթ օրը սպանվել է 5 մարդ, ներառյալ մինչեւ 10 տարեկան 3 երեխա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ 31-ամյա տղամարդը կրակել է իր երեխաների եւ կնոջ վրա կենցաղային վեճի պատճառով: Հայտնի է, որ զույգը վերջերս էր բաժանվել, եւ դատարանը տղամարդուն զրկել էր ընտանիքի հետ տեսակցելու իրավունքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները