Պայթեցնել Մակրոնին. ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ մահափորձ նախապատրաստող ահաբեկիչները

22:40   17 Նոյեմբեր 2019    373

Ֆրանսիայում ձերբակալվել են երկու տղամարդիկ, որոնք կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ «ահաբեկչական հանցավոր դավադրության» մեջ՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի օրը Փարիզում անցկացվող տոնակատարության ժամանակ:

Franceinfo-ի փոխանցմամբ, կալանավորումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մոզել դեպարտամենտում: Ոստիկանությունը ծայրահեղ աջ խմբակցությունների կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տապալման ծրագրի հետաքննություն է անցկացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տվյալների համաձայն, ենթադրվում է, որ 30-45 տարեկան երկու կասկածյալները նախատեսում էին 2018-ի նոյեմբերին Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարության ժամանակ հարձակում իրականացնել Ֆրանսիայի նախագահի վրա:

Այժմ կասկածյալները սպասում են քննիչ դատավորի կողմից մեղադրանքների առաջադրմանը: Ազգային հակաահաբեկչական կենտրոնն ավելի վաղ պահանջել էր նրանց նախնական կալանքի տակ վերցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները