NASA-ն ցուցադրել է Նեպտունի արբանյակների եզակի «պարը» - VIDEO

22:59   17 Նոյեմբեր 2019    358

Նեպտունի Նայադա և Թալասա ներքին արբանյակները գտնվում են յուրահատուկ ուղեծրային ռեզոնանսում՝ 73:69:

Նման ռեզոնանսը նշանակում է, որ Թալասայում գտնվող դիտորդի համար Նայադայի շարժումը կլինի զիգզագաձև, հաղորդվում է NASA-ի կայքում: Սովորաբար արբանյակները, որոնք պարբերաբար պտտվում են իրենց մոլորակի շուրջը, ունեն գրեթե շրջանաձև ուղեծրեր, որոնց մեծ կիսաառանցքները 48-118 հազար կմ երկարություն ունեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աստղագետների խումբը՝ Մարինա Բրոզովիչի գլխավորությամբ, վերլուծել են տարբեր տիեզերական սարքերի միջոցով ձեռք բերված տվյալները 1981-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ Թալասան և Նայադան գտնվում են մոլորակների արբանյակների համար եզակի՝ չորրորդ կարգի 73:69 ուղեծրային ռեզոնանսում:

Նայադան Նեպտունի շուրջ մեկ պտույտն իրականացնում է յոթ ժամում, իսկ Թալասան՝ 7.5 ժամում, արբանյակների ուղեծրերի միջև հեռավորությունը 1850 կմ է: Այժմ գիտնականները մտադիր են նոր աստղաչափական տվյալներ ձեռք բերել բոլոր արբանյակների համար, որպեսզի պարզեն դրանց զանգվածներն ու ուղեծրային պարամետրերը:



Hayatsk.info

Հեշթեգներ: NASA   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները