Ֆլորիդայում բացվել է կիթառի տեսքով աշխարհում առաջին հյուրանոցը

09:13   18 Նոյեմբեր 2019    232

Հարավային Ֆլորիդայում բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը, որն ունի կիթառի տեսք:

Նշվում է, որ Hard Rock ընկերությունը կառուցել է The Guitar Hotel հյուրանոցը Ատլանտյան օվկիանոսի ափին, գրում է Comments.ua-ն:

Համալիրն ունի 137 մետր բարձրություն, 34 հարկ եւ 638 համար: Բացի այդ, այն ունի նավարկության, արհեստական լագունայում լողալու հնարավորություն, որը Hard Rock-ը կառուցել է հյուրանոցի հարեւանությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շինարարները լուսային ձեւավորման համար օգտագործել են մոտ 2,3 մլն լուսադիոդային լամպ: Ժամը մեկ հյուրանոցում շատրվանների լուսային-երաժշտական շոու է տեղի ունենում, իսկ շենքի վերեւում լազերները կիթառի լարեր են պատկերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները