Բանգլադեշում պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

09:57   18 Նոյեմբեր 2019    314

Բանգլադեշի նավահանգստային Չիտտագոնգ քաղաքում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել:

Պայթյունը որոտացել է 5 հարկանի շենքի դիմաց, որի պատերը մասնակիորեն փլուզվել են:

Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բանգլադեշ  


Վերնագիրի այլ պիտակները