Իրանում սահմանափակվել է համացանցի հասանելիությունը

10:13   18 Նոյեմբեր 2019    236

Իրանի իշխանությունները կարգադրել են սահմանափակել համացանցի հասանելությունը ողջ երկրի տարածքում՝ 24 ժամ ժամանակով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի Ինֆորմացիայի նախարարությունը, ըստ «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցման։

Համացանցի սահմանափակումը մեկ օրով եղել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախաձեռնությունը։ Որոշման կայացման պատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվում, սակայն հասկանալի է, որ բենզինի գների թանկացման ֆոնին սկսված բողոքի ակցիաներն են եղել նման քայլի գնալու պատճառը։

Նշենք, որ ըստ «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցման, վերջին օրերին Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել կամ ձերբակալվել ավելի քան հազար մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները