Google-ը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել

22:20   18 Նոյեմբեր 2019    319

Google ընկերությունը առանց համապատասխան նախազգուշացման փորձարկում է իրականացրել Chrome բրաուզերի հետ կապված։

Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել ու տեխնոլոգիական հսկան հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում։ Խնդիրները սկսվել են նոյեմբերի 13-ից, դեռեւս, կորպորատիվ օգտատերերի մոտ, որոնք հասանելիություն ստանում են վիրտուալ համակարգերի միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հազարավոր կորպորատիվ ցանցեր էքսպերիմենտալ թարմացման արդյունքում խափանվել են։ Ընկերությունը հաստատել է, որ իրականացրել է փորձարկում եւ տարածել է հայտարարություն՝ ներողություն խնդրելով պատճառած անհանգստության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները