Մորալեսը հնարավոր է համարում Բոլիվիայում քաղաքացիական պատերազմ սկսվելը

10:47   18 Նոյեմբեր 2019    287

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը իր անհանգստությունն է հայտնել այն կապակցությամբ, որ երկրում ճգնաժամը կարող է քաղաքացիական պատերազմի հանգեցնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կոչ է արել բոլիվիացիներին ոչ մի դեպքում դա թույլ չտալ:

Բացի այդ, Մորալեսը հայտարարել է, որ Բոլիվիայում «բռնություն հրահրող խմբեր են ի հայտ գալիս»:

«Նրանք նույնիսկ համալսարաններ են ներխուժել»,- ասել է Մորալեսը;

Մինչ այդ նա ստիպված էր մեկնել Բոլիվիայից իր հարկադրված հրաժարականից հետո: Նախագահի պարտականությունները ստանձնել է ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները