Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը

10:55   18 Նոյեմբեր 2019    377

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

Նրա խոսքով՝ Թրամփն ու Մակրոնը խոսել են Սիրիայի և Իրանի հետ կապված իրենց երկրների հետագա համագործակցության մասին, ինչպես նաև քննարկել են ՆԱՏՕ-ի առաջնորդների սպասվող հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում: Նախագահները պայմանավորվել են հանդիպել գագաթնաժողովի շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները