ԱՄՆ-ում որսորդն իր եղբորը շփոթել է եղնիկի հետ և կրակել է նրա վրա

11:03   18 Նոյեմբեր 2019    597

ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում տղամարդը կրակել է իր կրտսեր եղբոր վրա՝ նրան վիրավոր եղնիկի տեղ դնելով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է abcnews.go.com կայքը:

Դեպքը տեղի է ունեցել որսի ընթացքում: Երկու տղամարդիկ գնացել էին փնտրելու վիրավոր եղնիկին, որին արդեն կրակել էին: Սարանակ քաղաքի 29-ամյա բնակիչն իրենից ոչ հեռու շարժվող ինչ-որ բան է նկատել և կարծելով, թե եղնիկ է՝ կրակել է:

Երբ տղամարդը հասկացել է, որ սխալվել է, զանգել է հատուկ ծառայությունների և եղբոր հետ միասին լքել է որսի վայրը: 28-ամյա տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Իրավապահներն ուսումնասիրում են դեպքի մանրամասները:

Որսի սեզոնը Միչիգանում բացվել է նոյեմբերի 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները