Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին

11:11   18 Նոյեմբեր 2019    316

Բելառուսի Ազգային ժողովի նոր գումարման Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատի) առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան:

«Դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 10-ին կբացվի Ներկայացուցիչների պալատի, նույն օրը ժաը 14-ին՝ Հանրապետության խորհրդի նստաշրջանը»,- ասել Է Երմոշինան նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը կկայանա նոյեմբերի 22-ին:

Ընտրություններին հանրագումարային մասնակցությունը, նախնական տվյալներով՝ կազմել Է 77,22 տոկոս:

Ավելի վաղ Երմոշինան հայտնել Է, որ ստորին պալատի ընտրությունները կայացել են բոլոր 110 ընտրատարածքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները