ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա Է եղել երկրի օդուժի զինավարժանքներին

11:46   18 Նոյեմբեր 2019    314

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը երկրի ռազմաօդային ուժերի օդաչուներից պահանջել Է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները:

Նա հետեւել Է տեղի ունեցած ռազմաօդային զինավարժանքներին եւ բարձր գնահատական Է տվել դրանց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Մեր օդաչուները պետք Է պատրաստ լինեն այն բանին, որ պայքարեն մինչեւ ատամները զինված թշնամիների դեմ»,- մեջբերում Է գործակալությունը Կիմ Չեն Ունի խոսքը:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ զինավարժանքների մասին հաղորդագրությունը հրապարակվել Է այն բանից մեկ օր հետո, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան հայտարարեցին, որ հետաձգում են ավելի վաղ պլանավորված համատեղ ռազմաօդային զորավարժությունները՝ նպաստելու համար ԿԺԴՀ-ի միջուկազերծման բանակցություններին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին Կիմ Չեն Ունի հետ մոտալուտ հանդիպման հույս Է հայտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները