Հռոմի պապը 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել. VIDEO

11:55   18 Նոյեմբեր 2019    375

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել, որից առաջ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել Կարիքավորների համաշխարհային օրվա առթիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շուրջ 150 կլոր սեղան է դրվել մեծ սրահում, որտեղ կաթոլիկների հովվապետը ձմեռային ամիսներին հանդիպումներ է անցկացնում հավատացյալների հետ։

Ընթրիքից առաջ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և Աստծուն խնդրել օրհնել նրանց և նրանց ընտանքիներին։

Ընթրիքի ճաշացանկը ներառել է լազանյա ճաշատեսակը, սնկի սոուսի մեջ պատրաստված հավ և կարտոֆիլ, աղանդեր, միրգ և էսպրեսո տեսակի սուրճ։

Հռոմի այլ շրջաններում ևս ընթրիք է կազմակերպվել շուրջ 1500 կարիքավորի համար։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմիպապ  


Վերնագիրի այլ պիտակները