Հոնկոնգի դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել դիմակներ կրելու արգելքը. South China Morning Post

12:49   18 Նոյեմբեր 2019    404

Հոնկոնգի Գերագույն դատարանը նոյեմբերի 18-ին Սահմանադրությանը հակասող է ճանաչել հանրահավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է South China Morning Post թերթը:

Ավելի վաղ մի խումբ դեմոկրատներ բողոքարկել էին արտակարգ դրության դեպքում ձեռնարկվող միջոցների մասին հատուկ օրենքը: Այն Հոնկոնգի վարչակազմին օժտում է իր հայեցողությամբ ցանկացած միջոց ձեռնարկելու լիազորություններով արտակարգ իրավիճակների ծագման դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Այդ օրենքի շրջանակում էլ հենց դիմակներ կրելու արգելք էր սահմանվել:

Դատարանը վճռել Է, որ արտակարգ դրության դեպքում միջոցառումների մասին օրենքն «անհամատեղելի է» Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի Հիմնական օրենքի (Սահմանադրության) հետ:

Հոնկոնգի իշխանությունները դիմակներ կրելու արգելք էին սահմանել հոկտեմբերի 4-ի ցույցերի ու հանրային միջոցառումների ժամանակ: Նորամուծությունը կոչված էր զսպելու հանրային անկարգությունները մեգապոլիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները