Կալիֆոռնիայում չորս մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով. AP

12:22   18 Նոյեմբեր 2019    321

ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր Է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նրանցից չորսը զոհվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել Էր ինը վիրավորի մասին: Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ներթափանցել են մասնավոր տուն եւ կրակ բացել տան տերերի եւ նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստատեսությամբ ֆուտբոլ Էին դիտում հետին բակում:

Ինչպես նշում Է գործակալությունը, երեք զոհերի մարմինները գտել են տան հետին բակում: Յոթ վիրավորներ հոսպիտալացվել են, հետագայում նրանցից մեկը մահացել Է: Ոստիկանությունը հետաքննություն Է սկսել, պարզվում Է կրակողի ինքնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները