Աթենքում բողոքի ակցիաների ընթացքում 28 մարդ է ձերբակալվել

14:05   18 Նոյեմբեր 2019    545

Աթենքում բողոքի ակցիաների ընթացքում 28 մարդ է ձերբակալվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Ձերբակալվածներից 20-ը կասկածվում են իրավապահ մարմինների հետ բախումների համար, 8-ն էլ փորձել են դյուրավառ հեղուկով շշեր նետել տների վրա:

Ակցիաների հետևանքով տուժել է երկու ոստիկան, մեկ տեղացի լրագրող և 20-ամյա մի աղջիկ:

Նշվում է, որ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Սալոնիկում և Պատրիում, որտեղ նույնպես բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Բողոքի ակցիաները սկսվել են դեպի ԱՄՆ դեսպանատուն խաղաղ երթից հետո, որը կապված էր 1973 թվականի նոյեմբերի 17-ին Աթենքի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների ապստամբության տարելիցի հետ: Աթենքում այս ակցիային մասնակցել է շուրջ 20 000, իսկ Սալոնիկում՝ շուրջ 9000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթենք  


Վերնագիրի այլ պիտակները