Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ընդդիմության պիկետը որակել Է հեղափոխության փորձ

14:24   18 Նոյեմբեր 2019    253

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում Է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել Է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը:

Համապատասխան կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 18-ին տարածված մեկնաբանության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բյուջեի ձախողումը պետական դավաճանություն Է եւ հետքայլ պարզապես այն պատճառով, որ այնտեղ (խորհրդարանի շենքի մոտ) պիկետ Է: Միթե ոչ ոք չի տեսնում, որ դա հեղափոխական սցենար Է: Դե իհարկե, մենք ամեն բան տեսնում ենք:

Դրա հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ ցանկացած մարդ ունի կամաարտահայտման իրավունք, սակայն պետությունը եւ այնտեղ ապրող մարդիկ փրկվելու իրավունք ունեն»,-ասված Է Վոլսկու մեկնաբանության մեջ:

Այս տարի խորհրդարանը պետք Է ընդունի երկրի 2020 թվականի բյուջեն:

Ընդդիմությունը խորհրդարանը պիկետել Է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր:

Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները