ԵՄ-ն հրապարակեց Բելառուսի հետ այցագրային ռեժիմը դյուրացնելու պատրաստակամության որոշումը

14:29   18 Նոյեմբեր 2019    228

ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 18-ին որոշում Է հրապարակել Բելառուսի հետ այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:

Եվրամիության խորհրդի այդ որոշման տեքստը նոյեմբերի 18-ին հրապարակվել Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԵՄ-ի անունից Եվրոպական միության եւ Բելառուսի միջեւ այցագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն այս պահից թույլատրված Է, հենց որ ավարտվի դրա տեքստի պատրաստումը:

Համաձայնագրի տեքստը կհրապարակվի դրա կնքման մասին պաշտոնական որոշման հետ միասին»,-ասված Է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները